Բալին իհարկե հիանալի վայր է զբոսաշրջիկների համար. գեղեցիկ լողափեր, ծով, տարբեր էքստրեմալ փորձարկումներ, գեղեցիկ աղջիկներ և այլն: Բայց պարզվում է այսպիսի հանգիստը կարող է ունենալ նաև իր բացասական հետևանքները՝ նույնիսկ չափազանց վտանգավոր:
21-ամյա այս ավստրալացի երիտասարդը բացարձակապես այլ «հանգիստ» է ունեցել Բալիում: Չնայած, որ նա շքեղ հյուրանոցում էր ապրում, միևնույն է նրան նույնպես հանդիպել են սարդեր: Այն էլ ոչ սովորական սարդ, այլ թունավոր և չափազանց վտանգավոր: Սարդը, սակայն, ոչ թե խայթել է տղային, այլ «բնակություն հաստատել» նրա մարմնի մեջ:
Նա այնտեղ մնացել է ամբողջ 3 օր, որից հետո միայն պարզվել է, որ իր մարմնում սարդ է ապրում: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Թոմասը փորի վրա նկատել է մի փոքրիկ սպի, որը ընդհամենը մեկ օրվա մեջ հասել է մինչը կրծքի շրջան: Բժիշկներից դիմելուց հետո միայն ամբողջը պարզվել է: