Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նախապատրաստվում է միջոցառումներն իրականացնել չորս հիմնական ուղղություններով, այս մասին այսօր  ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:

Առաջինը հիշողությունն է, ըստ Վիգեն Սարգսյանի՝ «հիշողություն մեր զոհերի, մեր ժառանգության, որը վերադարձնելու շուրջ անելիքներ ունենք»:

Երկրորդ ուղղությունը երախտագիտությունն է: «100 տարի առաջ մեկ ուրիշի համար ձայն բարձրացնելը, մեկ ուրիշի կողքին դժվարին պահին կանգնելը բացառիկ երևույթներ էին: Անհատներ, կառույցներ, կազմակերպություններ, պետություններ իրենց ձայնը բարձրացրեցին և կանգնեցին մեր կողքին:
Ցեղասպանություն հանցագործության դեմ միջազգային պայքարում հայ ժողովրդի դերի ամրապնդումը Ըստ Վ. Սարգսյանի երրորդ ուղղությունն է: Նրա խոսքով մեր մոտեցումն այն է, որ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հիշեցնենք բոլորին այդ հանցագործության ողջ ծավալն ու վտանգը:

Վերջին ուղղությունը վերածնունդն է: «Ցեղասպանություն վերապրելը մեկ բան է, ցեղասպանությունից հետո վեր հառնելը՝ մեկ այլ բան: Երբ հետ հայացք ենք նետում, տեսնում ենք, որ հպարտանալու շատ բան ունենք»,-նշեց Վ. Սարգսյանը՝ հավելելով, որ մենք ոչ միայն գոյատևեցինք, այլև կարողացանք անկախ պետականության ձևավորման հիմք դնել, կարողացանք հաղթահարել մեզ պարտադրված պատերազմը: