Եկող հինգշաբթի լրանում է մեկամսյա ժամկետը, որի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է որոշում կայացնի երիտասարդ ընդդիմադիրներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով:
2-6 տարվա ազատազրկման դատապարտված երիտասարդների վճռաբեկ բողոքը, որի հիմքում նրանց արդարացնելու պահանջն է, դատարանը ստացել է փետրվարի 21-ին: Ամենաուշը մարտի 21-ին դատարանը պետք է որոշում կայացնի: Ինչ ծրագրեր ունեն իշխանությունները քաղաքական հետապնդման արդյունքում դատապարտված երիտասարդների ճակատագրի հետ կապված հայտնի չէ: Տպավորություն կա, որ դեռ որոշում չունեն, ժամանակ ձգելու համար վճռաբեկը մեկ անգամ հետ է վերադարձրել բողոքը, պատճառաբանելով, թե դրանում թերություններ կային:
Վճռաբեկը որոշում կկայացնի երիտասարդ ակտիվիստների գործով


