Իտալիայի հյուսիսային մասում է գտնվում իտալական ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Վերոնան: Այն միջնադարյան ճարտապետությունն ու մշակույթը կրող երկրների շարքին է դասվում, ուր մինչ օրս պահպանվում են այդ հարստությունները:
Վերոնան Վ. Շեքսպիրի դրամատիկ հերոսների՝ Ռոմեոի և Ջուլիետի ծննդավայրն է, ուր ամեն տարի հազարավոր սիրահարներ ու զբոսաշրջիկներ են այցելում:
Ամենամարդաշատ վայրը, որը գրեթե ամեն օր հարյուրավոր զբոսաշրջիկների այցի պատճառ է հանդիսանում, լեգենդար Ջուլիետի տունն է:
Այն կառուցվել է 13-րդ դարում, և Շեքսպիրի շնորհիվ արդեն 100 տարի չի վրիպում քաղաք այցելող մարդկանց տեսադաշտից: