«Հրապարակ» թերթը գրում է.
«Հանրապետականին լարված շաբաթներ են սպասվում, բացի նրանից, որ եռյակը պատրաստվում է երկուշաբթի մեկնարկող ԱԺ քառօրյայի ընթացքում նախահանրահավաքային «խրոխտ» տրամադրություններով հանդես գալ և առանձին դեպքերում միասնական բոյկոտով ՀՀԿ-ին նեղը գցել, ՀՀԿ-ականներին նույնպես հստակ հաձնարարական է իջեցվել՝ նորմալ աշխատել, դակել բոլոր ներկայացված նախագծերը, որովհետև «բյուջեն է գալիս»։ Բայց, որ ամենակարևորն է, մինչև տարեվերջ խորհրդարանը պետք է վավերացնի ԵՏՄ պայմանագիրը։
Երեկ այս հարցով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, վարչապետի մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն։ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի և արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ինչպես նաև կառավարության որոշ աշխատակիցների հետ շտապել է խորհրդարան՝ քննարկելու առաջիկա քառօրյայում ներկայացվելիք նախագծերը։ Նաև հասկանալու, թե այդ նախագծերից քանիսն են դեռ քննարկվում հանձնաժողովներում, և ինչ ժամկետներում է հնարավոր ներկայացնել ԵՏՄ փաստաթուղթը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


