«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, թե մութ ամպեր են կուտակվում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխին։ Ըստ այդմ՝ բավական մեծ է հավանականությունը, որ առաջիկայում նա պաշտոնանկ կարվի։

Թե ինչի՞ հետ է կապված սա, միանշանակ դժվար է ասել։ Մի քանի փաստ, սակայն, մտորելու տեղիք է տալիս։ Ճշմարիտյանը ՀՀ նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարության գրեթե ողջ ընթացքում նախարարական պաշտոն է ունեցել և այդ կարգավիճակը կորցրել է 2007 թ., երբ վարչապետ է դարձել Սերժ Սարգսյանը։ 2007-ին և 2012-ին պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով։ 2014-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունում զբաղեցնում է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը և այս նպատակով վայր դնում պատգամավորական մանդատը։ Ոմանք պնդում են, թե Սարգսյանը այս նպատակով էլ Ճշմարիտյանին նախարար է նշանակել, որ հետագայում աննկատ հեռացնի իշխանական «կռուգից»։ Ասենք նաև, որ Սերժ Սարգսյանը երեկ ստորագրել է Արմեն Գևորգյանին փոխվարչապետի և տարածքային կառավարման նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: