«168 ժամ» թերթը գրում է.

««168 ժամի» տեղեկություններով՝ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնում հատկապես քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի անունը: Այս լուրը փորձեցինք ճշտել անձամբ Վ. Այվազյանից, սակայն երեկ նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:

Արմեն Գևորգյանի հրաժարականից հետո կառավարության նոր անդամի թեկնածուների շարքում նշվում են նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ՀՀ բնապահպանության նախկին նախարար՝ այժմ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունները»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: