Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը դատարանին կոչ է արել հարցում ուղարկել ռազմական դատախազությանը ճշտելու,թե արդյոք պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությանն առնչվող հետախուզական փաստաթղթերը համարվում են պետական գաղտնիք,հայտնում է Hurriyet Daily News-ը:
Դատարանն ավելի վաղ երկու անգամ դիմել էր Ազգային հետախուզական ծառայությանը՝ գաղտնի փաստաթղթերի համար, որը հետախուզական գործակալությունն ուղարկել էր Թուրքիայի ազգային մեծ ժողովի հատուկ հանձնաժողովին:Հետախուզական ծառայությունը, սակայն, հստակ պատասխան չէր տվել՝ արդյոք փաստաթուղթը պետական գաղտնիք պարունակում է, թե ոչ:
Հոկտեմբերի 17-ի դատական նիստի ընթացքում ավելի հստակ պատասխան է տրվել: «Ճիշտ կլիներ գլխավոր դատախազությանը հարցնել՝ պահանջված տեղեկությունը պետական գաղտնի՞ք է, թե՞ ոչ»:
Ավելի վաղ, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով նոր զարգացումներ կատարվեցին Գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակով մոտ 4 ժամ հարցաքննվեց ոստիկանության հետախուզության բաժնի նախկին ղեկավար Ռամազան Աքյուրեքը: Գործի առթիվ քննվել էր նաև նախկին պաշտոնյա Սաբրի Ուզուն:
Հշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող խմբագրության մուտքի մոտ: