Բրիտանական Ռեդինգ քաղաքի բանտի արխիվում գտնվել են Օսկար Ուայլդի հատուկ ուշադրությանն արժանացած Հենրի Բունշելլի լուսանկարը, հայտնում է BBC-ն:
Բունշելլի լուսանկարը գտել է պրոֆֆեսոր Փիթեր Ստոնլին Ռեդինգի համալսարանից, որը ուսումնասիրել է այն մարդկանց մասին, որոնք հայտնվել են Ռեդինգի բանտում Օսկար Ուայլդի հետ միաժամանակ: Պրոֆֆեսորի խոսքերով Ուայլդը հրապուրված էր երիտասարդով, բայց հրապուրանքի հետևանքով առաջացած հարաբերությունների մանրամասները հայտնի չեն:
Օսկար Ուայլդը 1895թ-ին դատապարտված էր 2 տարի ազատազրկման հոմոսեքսուալիզմի մեղադրանքով: Բանտարկության ժամանակ գրված նամակներից մեկում Ուայլդը հիշատակել է «սևաչյա երիտասարդի» մասին՝ ենթադրյալ սև աշխատանքով զբաղվող Բուշնելլի, որը 1892-0911թթ-ին 20 անգամ բանտարկվել է գողության մեղադրանքով: Բանտարկյալների մեծամասնությանը չեն լուսանկարել, սակայն, ռեցեձևիստին չէին կարող չլուսանկարել: Այնպես որ արծիվում գտնվել է նրա Բուշնելից 7 լուսանկար:
Հատկանշական է նաև այն տեղեկությունը, ըստ որի Վիկտորիա թագուհու գահակալման ժամանակահատվածում հնարավոր չէր բանտերում երկու բանտարկյալի խոսակցությունն անգամ, ուր մնաց անձնական հարաբերություններ կառուցելը:
«Մենք չգիտենք Ուայլդի և Բուշնելի հարաբերությունների բոլոր մանրամասները». ասել է պրոֆֆեսոր Սթոնլին: Պրոֆֆեսորը մանրամասնեց նաև Ուայլդի քայլերի մասին՝ բանտից ազատվելուց հետո: Պարզվել է, որ Ուայլդը որոշակի քանակությամբ գումար է ուղարկել Բուշնելլին, բայց հետագա նրանց հանդիպումները քիչ հավանական են: