Երեկ Մոսկվայում,ՌԴ Հանրային Խորհրդում տեղի ունեցած "կլոր սեղանի" ժամանակ ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ օղլին արտաբերել է հերթական զառանցանքը և կոչ արել Մինսկի խմբի համանախագահ ՌԴ "ՀԵՏ ՊԱՀԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ,ՈՐ ՎԵՐՋԻՆՍ ՉՍԿՍԻ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ"... Իսկ դրա համար Մոսկվան,Վաշինգտոնը և Փարիզը ընդամենը ՄԵԿ բան պետք է անեն՝"հետ տան ազեր-կոյունլուներին ԱՐՑԱԽԸ"... Բյուլ-Բյուլը բողոքում է, որ չի կարողացել իր տղային տանել իր պապի գերեզմանին,որովհետև այն Շուշիում է և փաստում, որ դա հարյուր-հազարավոր սև և սպիտակ ոչխարների համար ողբերգություն է... Շատ հետաքրքիր մտածելակերպ ունի ԽՍՀՄ-ի գլխավոր "կլկլացնողը"... Ըստ սրա` հայերի համար ողբերգություն չէ,որ նրանք չեն կարող այցելել իրենց հարազատների շիրիմներին Բաքվում,որտեղ մինչև 1990թ.բնակվում էր 250 հազար հայ,Գանձակում,Սումգայիթում,Մինգեչաուրում,Շահումյանում և այլն...Հենց "շիրիմասիրությամբ" էլ Բաքուն բացատրում է այն,որ այս տարվա հուլիսի 14-ին երեք մարդասպան ազերիներ ներթափանցել էին Քարվաճառ...
Բյուլ-Բյուլը չէր լինի կոյունլու,եթե չանդրադառնար ՄԱԿ-ի ԱԽ կողմից ընդունված չորս բանաձևերիրն, որն արդեն մասնագետների մոտ ծիծաղ է առաջացնում... Հետո Փոլադը լրիվ բյուլբյուլեց և հայտարարեց, որ ՍԵՎ և ՍՊԻՏԱԿ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԶԻՋՈՒՄԸ ԱՅՆ Է,ՈՐ ԻՐԵՆՔ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ...
Հավելեմ, որ եթե Բաքուն գեթ ՄԵԿ տոկոս համոզված լիներ, որ պատերազմի միջոցով կկարողանար նվաճել Արցախը,ապա առանց հապաղելու կսկսեր պատերազմը...Այս տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին ազերիները փորձարկեցին Արցախյան բանակի մարտունակությունը ու հուժկու պատասխան ստանալով և ծանր կորուստներ կրելով նահանջեցին...
Իսկ վերջում սկսվում է ամենահետաքրքիրը..."Կլոր սեղանին" ներկա Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը կոչ է արել հայերին դուրս բերել իրենց ''օկուպացիոն'' զորքերը Ադրբեջանի տարածքից և այդպիսով ՓՐԿԵԼ Հայաստանը...Չզարմանաք,եթե ասեմ,որ սույն պատգամավոր կոչվածը ներկայացնում է Վլադիմիր Ժիրինովսկու անձնական օգտագործման Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը... Ազերիներին ամենավերջին վիրավորանքներ հասցնող Ժիրինովսկուն Ի.Ալիևը վերջերս էր Բաքու հրավիրել և ԹԱՆԿ ԳՆՈՎ գնել...Հիմա էլ ժամանակն է,որ Վ.Ժիրինովսկին արդեն հատուցի...Ու հատուցում են կուսակիցները,որոնք չեն կարող ՉԿԻՍԵԼ ՖՅՈՒՐԵՐ Վլադիմիր Վոլֆովիչի տեսակետները...
Հ.Գ.Քանի որ Փոլադ Բյուլ-Բյուլը շատ է ուզում իր որդուն ցույց տա պապի գերեզմանը, Արցախի իշխանությունները ճիշտ կանեն նրանց թույլ տան մուտք գործել Արցախ,ինչպես դա արեցին երգիչ-դեսպան Փոլադի պարագայում 2009թ.հուլիսին... Ընթացքում էլ պատանուն բացատրեն,որ 1989թ.դրությամբ Արցախի բնակչության 76% կազմող հայերը չէին կարող զավթել իրենց հայրենիքը ...
Գագիկ Համբարյան Facebook