Գիտնականները հավաստիացնում են, որ հայտնաբերել են զույգավորման ծագումնաբանությունը, որպես կենդանի էակների վերարտադրման ձևի: Հետազոտողների միջազգային խումբը եկել է եզրակացության, որ 385 մլն տարի առաջ գոյություն ունեցող ձուկը, որը հայտնի է «Microbrachius dicki» անվանվամբ, առաջինն էր, որ որպես վերարտադրության գործընթաց ձվադրման փոխարեն օգտագործել է սեքսը:
Ինչպես հայտնում է BBC-ն՝ այս ձկնատեսակը ունեցել 8 սմ երկարություն և բնակվել է ներկայիս Շոտլանդիայի տարածքում: Զույգավորման գործընթացը տեղի է ունեցել մեզ հայտնի եղանակով, գրեթե ինչպես ժամանակակից աշխարհում:
Սակայն, ինչպես հավաստիացնում են գիտնականները, այս ձկնատեսակը հետագայում կրկին վերադարձել է ձվադրմանը: Անցավ ևս մի քանի միլիոն տարի, որից հետո զույգավորման գործընթացը նկատվեց այլ ձկնատեսակների մոտ: