Հայաստանի ազգային հավաքականի և չեխական Չեսկե Բուդեյովիցեի «Դինամո» թիմի պաշտպանՀրայր Մկոյանը, ով Գամբրինուս լիգայի հերթական տուրի «Բռնոյի» դեմ խաղում դարձել էր գոլի հեղինակ, հարցազրույց է տվել թիմի պաշտոնական կայքին:
- Խաղից ի՞նչ տպավորություններ ունեք:
- Մենք գոլ խփեցինք, հետո գնդակ ընդունեցինք սեփական դարպասը: Կարևոր հանդիպում էր, որը մենք ցանկանում էինք հաղթել: Մենք հիասթափված ենք, քանի որ դա մեզ չհաջողվեց:
- Իսկ ուրա՞խ չեք, որ Ձեր առաջին գնդակն եք խփել Գամբրինուս լիգայում:
- Ավելի ուրախ կլինեի, եթե մենք հաղթեինք: Կարևոր չէ, թե ով է գոլ խփում, մի քանի պահեր ունեինք, բայց չկարողացանք իրացնել: Այնպես որ, չէի ասի, որ ուրախ եմ:
- Երկրորդ խաղակեսում սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղացիր:
- Ոչ, 11 մետրանոց հարված չկար, ես գնդակը ձեռքով չեմ կասեցրել, գնդակը կրծքիս է դիպել:
- Ձեր նոր թիմը հավանու՞մ եք:
- Ամեն ինչ կարգին է, ինձ շատ լավ են ընդունել: Չեխիայի առաջնությունը բարձրակարգ մրցաշար է: Մենք ուժեղ թիմի դեմ էինք խաղում, ով շատ է գրոհում, իհարկե, ես շատ կուզեի, որ մենք մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնեինք:
- «Դինամոն» այժմ բարդ իրավիճակում է, թիմը փրկվելու ի՞նչ հնարավորություններ ունի:
- Իրավիճակն իրոք բարդ է, այդ իսկ պատճառով մենք ցանկանում էինք հաղթել «Բռնոյին»: Ցավոք, չստացվեց: Մենք ամեն ինչ արեցինք: Կարծում եմ, որ հաջորդ խաղում մենք ավելի լավ կխաղանք և կհաղթենք:
- Շուտով առաջնություններում դադար կլինի: Որքան գիտեմ դեղին քարտերի առկայության պատճառով որակազրկվել եք և չեք մասնակցի Հայաստան - Չեխիա հանդիպմանը:
- Ցավալի է, բայց ինչ կարող եմ անել: Ես այդ խաղին չեմ կարող մասնակցել, այնպես որ, Հայաստան վերադառնալ դեռ չեմ պատրաստվում:
Աղբյուրը ArmFootball.com:


