Երևանի առնվազն 2 հասցեում` Շահումյան հրապարակից դեպի վեր, Վազգեն Սարգսյան փողոցով բարձրանալիս ձախ թևի վրա և Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող «Լավանդա» խանութի դիմաց, դրված են ավտոկանգառն արգելող նշաններ, սակայն հենց այդ արգելող նշանի տակ գծված կարմիր գծերը թույլատրում են ավտոկանգառը, որտեղ վարորդները վճարում և միաժամանակ տուգանվում են կանգնելու համար:
Ինչպես են Երևանի ոստիկանությունը և քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները բացատրում այս փաստը:
Այս մասին այսօր «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: