«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ արդեն մի քանի օր է, ինչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և նրա քավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանն իրենց ընտանիքներով ավանդական հանգիստն են անցկացնում Դուբայում:

Հիշեցնենք, որ այս տրիոն ամեն տարի աշնանը արաբական ամենաշքեղ հյուրանոցներից մեկում է կազմակերպում իր հանգիստը:

Այս անգամ «քաղաքական հանգիստը» ուշագրավ է այնքանով, որ ԲՀԿ նախագահը հանրահավաքից առաջ գտնվում է Դուբայում»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: