«Վնուկովո» օդանավակայանում այսօր օդանավ է ընկել, որի հետևաքով 5 մարդ է մահացել, այդ թվում նաև «Total» խոշորագույն նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահը` Քրիստոֆ դը Մարժերին: Այս մասին հայտնում է BBC-ին, որտեղ տեղեկացվում է, որ վթարի պատճառ է հանդիսանում թռիչքի ժամանակ օդանավի և ձյուն մաքրող մեքենայի բախումը:
Նշվում է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, բայց վթարի հետևանքով ոչ մի լուրջ վնասվածք չի ստացել:
«Total»-ը աշխարհում խոշորագույն նավթագազային ընկերություններից է: 2008թվականից այն դարձել է Գազպրոմի առաջին գործընկերը: Այժմ, սակայն, ընկերության հետագա նախագծերը կասկածի տակ են: Պատճառը Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներն են: