Պարաօլիմպիկ չեմպիոն Օսկար Պիստորիուսին հինգ տարի ազատազրկման են դատապարտել` չկանխամտածված սպանության մեղադրանքով: Հինգից երեք տարին նա ստացել է մեկ այլ մեղադրանքով, ըստ որի նա ատրճանակից կրակել է հասարակական վայրում, այս մասին հայտնում է BBC-ին: Ընկերու սպանության մեղադրանքով նա ձերբակալվել էր սեպտեմբերին, բայց հաշվի առնելով չկանխամտծաված լինելու հանգամանքը, նրան պայմանականորեն ազատ էին արձակել:

Հարավային Աֆրիկայի դատարանը պահանջել էր նրան ազատազրկել 10 տարի, սակայն որոշ նիստերից հետո մեկ այլ դատավոր նշել էր, որ դա շատ երկար կալանք է այս դեպքում: Չեմպիոնի հարազատները քննադատել են զանգվածային լրատվամիջոցների մասնակցությունը դատական լսումներին ու նշել, որ տեղեկատվությունը հաճախ խեղաթյուրվել և ոչ ճիշտ ձևով է ներկայացվել, ինչն էլ ազդել է դատարանի այս որոշման վրա:

Նշենք, որ 2012 թվականի Լոնդոնի Պարաօլիմպիկ խաղերին երկու ոտքերից զրկված չեմպիոն Օսկար Պիստորիուսին դարձավ առաջին մարզիկը, ով մասնակցեց ու հաղթեց ոչ միայն Պարաօլիմպիկ, այլ նաև Օլիմպիական խաղերին: