2014 թվ. հոկտեմբեր ամսին գրանցվել է նավթի գների զգալի իջեցում. Նյու-Յորքում նավթի արժեքը իջել է մինչև $ 80, Brent-ի գների անկման մակարդակը գերազանցել է 26 %-ը:
Newsru.com պարբերականը տպագրել է չինական մամուլից տեղեկատվություն, որտեղ հնչում են կարծիքներ գների անկման պատճառների մասին:
Չինական «Ժենմին Ժիբաոն» համարում է, որ գների անկումը ոչ մի կերպ պայմանավորված չէ շուկայական անցուդարձի հետ: 2008 թվ ֆինանսական ճգնաժամից հետո ԱՄՆ տնտեսությունը նոր նոր վերականգնվում է՝ մնացածները դեռ լավ վիճակի չեն: Այդ պատճառով, գրում է պարբերականը, դա Արևմուտքի ընտրությունն էր ֆինանսական կայունության հաստատման միջոցառումների շարքում:
Չինաստանի կարծիքով արևմտյան և նավթ մատակարարող երկրները գրավել են նավթի շուկան և սկսել են գործել միասին: Նավթի գների անկումը ունի եռակի ազդեցություն՝ տնտեսական վերեևլքի խթանում, հարված Ռուսաստանին և պահանջարկ-առաջարկի ճնշման մեղմում:
Համաձայն «Ժենմին Ժիբաոյի» Իրանի միջուկային ծրագրին խոչնդոտելու և Ռուսաստանի դիքորոշումը Սիրիայի հարցում փոխելու համար ԱՄՆ և Սաուդիան Արաբիան պատրաստվում են Ասիային և Հյուսիսային Ամերիկայի երկրներին նավթը ծախել 50-60 դոլար բարելի համար աննախադեպ ցածր գնով: