Գրեթե 100 տարի անց ֆրանսուհի Էլիզա Լյուերտի հարազատները որոշել են իրենց ընտանեկան կարողությունները հարստացնել ընտանեկան հիշողությունների հաշվին:
Բանն այն է, որ իրենց տատիկը` Էլիզա Լյուերտը, «Տիտանիկ»-ի այն երջանիկ ուղևորներից է եղել, ով հրաշքով ողջ է մնացել ու իր ամբողջ կյանքի ընթացքում պահել է «Տիտանիկի» ռեստորանի ճաշացանկը: Աճուրդի ժամանակ 1912 թվականի ապրիլի 12-ի հայտնի ճաշացանկը վաճառվել է 96 հազար դոլարով: Այնտեղ գրված է, թե տվյալ օրը առաջին կարգի ուղևորները ինչ կարող էին պատվիրել: Բացի դրանից աճուրդի է հանվել նաև տախտակամածի այն քարտեզը, որի օգնությամբ է. Լյուերտը և իր ընկերուհին կարողացել են ելք գտնել ու ողջ մնալ խորտակումից: