Վան - Երեւան չվերթների մեկնարկի վերաբերյալ ադրբեջանական APA.AZ գործակալությունը գրում է` վկայակոչելով Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի սոցիալ-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովի խոսքերը:
«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է եւ հիմա էլ հայտարարում է, որ մեծ զգայունությամբ է մոտենում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ ցանկացած շփմանը`մասնավորապես, երբ այդ շփումները լինում են բարեկամ երկրների կողմից», - ասել է նա`մեկնաբանելով Վան - Երեւան չվերթը.

Ըստ նրա`պաշտոնական Բաքուն այդպիսի շփումները համարում է աջակցություն եւ Հայաստանի ուժեղացում.«Մենք կրկնակի խանդ ենք ցուցաբերում, երբ այդ աջակցությունը լինում է մեզ հետ ընդհանուր ռազմավարական շահեր ունեցող երկրների կողմից: Դա ոչ միայն մեր, այլեւ թուրք հասարակության կարծիքն է»: