Մոսկովյան ռեստորաններից մեկում հրաձգության պատճառով ձերբակալել են 19 մարդ, որոնցից 13­ը հայեր են եղել: Գրում է 1tv.ru կայքը:

Նրանց ձերբակալումը մի քանի փուլերով է ընթացել: Սկզբում Մոսկվայի տարբեր շրջաններում ձերբակալել են 13 հայերի, որոնք մոտ հայտնաբերել են թմրանյութ և զենք: Ավելի ուշ ևս 6 մարդ կասկածյալի են ձերբակալել:

«Նրանք ակտիվ դիմադրություն ցույց տվեցին, փակվել էին բնակարանում: Ստիպված գրոհով են գրավել բնակարանը: Հետաքննության ընթացքում բռնագրավվեց հրազեն և նռնակ: Ներկայումս բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ներքին գործերի վարչություն, ինչպես նաև աշխատանքներ են տարվում հրաձգության մնացած մասնակիցներին բերման ենթարկելու ուղղությամբ»,­ հաղորդել են Ներքին գործերի նախարարության պետական վարչությունից:

Նշենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել փետրվարի 8­ին, որին մասնակցել է 40 մարդ: Նրանցից մեկը վիրավորվել էր: