«Հասարակությունը դժգոհ է, հենց դա է պատճառը, որ կայանալու է հանրահավաք: Եռյակը հանրահավաքի ժամանակ ասելու է այն ամենը՝ ինչ ուզում է ասել ժողովուրդը»,- հոկտեմբերի 22-ին լագրողների հետ զրույցի ժամանակ ասեց ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ըստ տնտեսագետի իրականում հանրահավաքը Սահամանադրական բարեփոխումների դեմ է լինելու. «Իշխանությունը չի ուզում իր ձեռքից բաց թողնել այն ինչ ունի այսօր»:

Ի պատասխան այս պնդումներին ՀՀԿ-ից Մկրտիչ Մինասյանը շեշտեց, որ կյանքը ցույց կտա Եռյակը կկարողանա՞ իշխանափոխություն իրականացնել, թե՞ ոչ. «Եռյակը նախկին հանրահավաքին հանդես եկավ շատ անկազմակերպ վիճակում: Նրանք ծրագիր չունեցող կուսակցություններ են: Դժար թե երկրորդ հանրահավաքի ժամանակ ինչ-որ բան փոխվի: Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, ապա ես նրան համարում եմ այն քաղաքական գործիչը, որն իրատես է և ռևոլյուցիոն հայացքներին դեմ է»:

Նախագահը իր հայտարարությունը արդեն արել է, որ չի առաջադրվելու երրորդ անգամ նախագահ, իսկ Սահմանադրական փոփոխությունները դրա հետ ոչ մի կապ չունի: Ինչո՞ւ ենք անձնավորում դա, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: Նա մերժեց այն փաստը, ըստ որի Սահմանադրական բարեփոխումներից հետո նախագահը կարող է առանց վարանելու անցնել վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոնի:

«Իշխանությունը ուղղակի վստահ է, որ մենք իշխանափոխություն անող ազգ չենք, հեղափոխություն անող չենք, դրա համար վստահ են իրենց բռնած դիրքին: Եռյակը խնդրում է ՀՀԿ-ին չգռփել, չգողանալ, չբռնաբարել ժողովրդին: Շատ գռեհիկ, բայց տեղին ասված է»,- հայտնեց իր կարծիքը Վարդան Բոստանջյանը, որի հետ համաձայնվեց ՀՀԿ-ական պատգամավորը: