Երիտասարդ ամերիկացին զգուշացրել է նախագահ Բարաք Օբամային ձեռք չտալ իր ընկերուհուն: Այս հումորային միջադեպը տեղի է ունեցել Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների համար թեկնածուներ առաջադրելու գործընթացի ժամանակ:

Նախագահը հումորն ընդունել է ըստ արժանվույն և ինքն էլ սկսել է կատակել: Վերջում Օբաման նույնիսկ համբուրել է աղջկան ասելով՝ իսկ հիմա նա իսկապես կխանդի: