Մեկ տարի առաջ 30 տարին լրացած Երվանդ Ենգիբարյանի համար հոկտեմբերի 22-ը դարձավ վերջինը: Մենք այլևս չենք տեսնի գեղեցիկ դերասանի ծիծաղկոտ աչքերը, նրա բազմաժանր դերասանական խաղը: Երվանդ Ենգիբարյանին չի կարելի համեմատել ոչ մի դերասանի հետ: Նա յուրահատուկ էր թե՛ որպես դերասան, թե՛ որպես անհատ, թե՛ որպես մարդ:
YerevanNews.am-ի հետ զրույցում դերասան Յուրա Իգիթխանյանը իր հարազատ ընկերոջ մասին արտահատվեց մեծ ցավով: Նա նշեց, որ Երվանդ Ենգիբարյանի մասին ավելորդ ամպագոռգոռ բառերով խոսել չի կարելի. «Ես կասեմ միայն Երվանդին իսկապես բնորոշող մի քանի բառ՝ անկրկնելի տաղանդավոր դերասան, ամենաբարի անձնավորություն, ամենալավ մարդ»:
Եթե դուք այս բառերի խորությունը հասկանում եք, ապա ուղղակի ավելորդ ոչինչ այլևս չեք ուզենա լսել: Մենք կորցրեցինք ամենա-ամենային ու ամենաերիտասարդ տարիքում: Նա մեր հիշողության մեջ է մնացել իր երիտասարդ ու ժպուն կերպարով: