Հոկտեմբերի 9-12-ը տեղի է ունենացավ «ՊանԱրմենիան Էքսպո» տարվա գլխավոր ցուցահանդեսը: Հոբելյանական ցուցահանդեսը այս տարի անցավ առանձնահատուկ կերպով: Բազմաթիվ մասնակիցների թվում կրկին անգամ ևս առանձնացել է Հայաստանում արտաքին գովազդող զբաղվող առաջատար ընկերություններից մեկը՝ «Մոշն Թայմը»: Այս մասին YerevanNews.am-ը զրուցեց «Մոշն Թայմ» ("Motion Time") ընկերության գովազդի բաժնի ղեկավար Լիլիթ Բաղդասարյանի հետ:
- Լիլիթ, մենք տեղյակ ենք, որ «Մոշն Թայմ» ընկերությունը ցուցահանդեսից ձեռնունայն չի վերադարձել: Կպատմե՞ք այդ մասին:
- «Պանարմենիան էքսպո 2014» ցուցահանդեսին մասնակցում էին 120 կազմակերպություններ, որտեղ իր ուրույն մասնակցությունն ցուցաբերեց «Մոշն Թայմ» ընկերությունը: Այո, «Մոշն Թայմ» ընկերությունը այս անգամ ևս մատուցեց յուրահատուկ անակնկալներ միջոցառման կազմակերպիչներին և մասնակից կազմակերպություններին, ինչի շնորհիվ արժանացավ «Վստահելի Գործընկեր» մրցանակին:
- Համաձայն մեր տեղեկությունների, այս տարվա մրցանակաբաշխությունը տարբերվում էր նախորդներից, կխնդրեի մանրամասնել ինչ ձևաչափով անցկացվեց:
- Փակման արարողություւնը և պատվոգրերի հանձնումը տեղի ունեցավ «Յանս» ակումբում, որտեղ ներկա էին բոլոր մասնակից կազմակերպությունները: Միջոցառման ընթացքում ցուցահանդեսի կազմկոմիտեի կողմից ստեղված հանձնաժողովի անունից հանձնեցին մրցանակներ այն ընկերություններին, որոնք ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել ցուցահանդեսին:
- Իսկ Ձեր գործունեության համար այս ձեռքբերումը որքանով է կարևոր և պարտավորեցնող:
- Բնականաբար, յուրաքանչյուր մրցանակ պարտավորեցնող է: Այս մրցանակը «Մոշն Թայմ» ընկերության ՝ 150–ից ավելի գործընկերների հետ տարած բարեխիղճ աշխատանքի գնահատականն է:
Ի դեպ նշեմ, որ մեր գործընկերներն էլ իրենց հերթին պարբերաբար շնորհում են մեզ պատվոգրեր, շնորհակալագրեր մեր մատուցած արդյունավետ ծառայության համար:
Պատահական չէ որ աշխատանքը գնահատվում է: