Հոկտեմբերի 19-ին «Նախախորհրդարան»-ի կազմակերպած «100-ամյակն առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթից հետո Երևանում Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները կանգնեցրել էին Վահրամ Գաբրիելյանի վարած մեքենան, նրան մեքենայով տարել ոստիկանության բաժին՝ փողոցի բանուկ հատվածում միայնակ ու անօգնական թողնելով Ալեք Ենիգոմշյանին, թեև վերջինս մի քանի անգամ կրկնել էր, որ կույր է:

Նախախորհրդարանը տարածեց մի հայտարարություն, ըստ որի քրեական գործ էր պահանջում հարուցել այս գործի հետ առնչված ոստիկանների հանդեպ: Ոստիկանությանը զրպարտող հայտարարություններից զատ նախախորհրդարանի աշխատակիցները իրենց թույլ են տվել ոչ պատշաճ արտահայտություններ դեպքի առթիվ, ինպիսիք են «մենք չունենք ոստիկանություն, սա մլիցայություն է»: 

Այս կապակցությամբ YerevanNews.am-ը դիմեց Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանին, պարզելու համար, թե ինչ հարթության վրա է գտնվում խոստացված քննությունը. «Երեկ երթի ժամանակ Աշոտ Ահարոնյանը հայտարարեց, որ կատարվելու է քննություն: Մենք ինքներս սպասում ենք արդյունքներին և որևէ մեկնաբանություն թողնելն այս դեպքում իմաստ չունի»: 

«Ներքին անվտանգության վարչության» անցկացրած քննության ընթացքում ուսումնասիրվում են մոտակայքում տեղադրված տեսահսկող սարքերի նկարահանումները: Դիտումից պարզ է դառնում, որ կույր քաղաքացուն ոստիկանները ամենևին էլ չեն թողել ճանապարհի բանուկ մասում, ընդհակառակը, հենց ոստիկանն է օգնել Ենիգոմշյանին հասնել մայթ:

 YerevanNews.am-ը կապ հաստատեց նաև  Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անուշ Մարգարյանի հետ, պարզելու համար թե ինչպիսին է լինելու իրենց գործունեությունը այս գործի առթիվ: Անուշ Մարգարյանը մեզ հայտնեց, որ Ալեք Ենիգոմշյանը իրենց դեռ չի դիմել օգնության համար, այնպես որ իրենք իրավասու չեն որևէ կերպ օգնել նրան: Պարզ է դառնում թե ինչ պատճառով: Եթե իրականությանը համապատասխաներ, ապա առանց վարանելու Նախախորհրդարանը կդիմեր նաև Մարդու իրավունքների պաշտպանին: 

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. անհիմն մեղադրանք և իրականություն: 

Պարզաբանումը դիտեք ոստիկանության տեսանյութում