Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են առաջիկա՝ հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի է անդրադարձ կատարվել: Այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կոսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպում, որի ժամանակ քննարկվելու են նույն հարցերը:

YerevanNews.am-ին Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հայտնեց, որ առաջիկայում նախատեսված է նաև եռակողմ հանդիպում՝ որին մասնակցելու են երեք կուսակցությունների առաջնորդները: Մասնավորապես քննարկվելու են հանրահավաքի օրակարգի հետ կապված հարցերը, արվում են հստակեցումներ և բովանդակային քննարկումներ:

Գագիկ Ծառուկյանը դեռ նախկին հանրահավաքին հայտարարեց, որ ծրագրային ելույթ է ունենալու հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին: Կանխատեսումներն ու գուշակությունները քաղաքական կատեգորիա չհամարելով Իվետա Տոնոյանը զերծ մնաց իշխանափոխության մասին մեկնաբանություն անելուց: