Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մարմինը թաղել են մարտի 15ին Հեղափոխության թանգարանում: Թաղման արարողությանը ներկա էին Վենեսուելայի հազարավոր քաղաքացիներ, որոնք եկել էին հրաժեշտ տալու իրենց առաջնորդին: Պետական հեռուստաընկերությունը ուղիղ եթերում ցույց է տվել Ուգո Չավեսի թաղումը: Գրում է Лента-ն:
Մարտի 15ին Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլեգասը թվիթերյան իր էջում հայտնել է, որ նրանք վերջնականապես հրաժարվել են Չավեսի մարմինը զմռսելու մտքից: Նախարարի խոսքերով՝ նրանք այդ որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ ռուս փորձագետները հետազոտել են նախագահի մարմինը: Նրանք հայտնել են, որ զմռսելու համար Չավեսի մարմինը պետք է 78 ամսով տեղափոխել Ռուսաստան: