Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Երևանի Կորյունի փողոցի թիվ 5 շենքի բակից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Նարեկ Ա.-ին, հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա խոստովանել է, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում չարաշահելով մի շարք քաղաքացիների վստահությունները՝ նրանցից խաբեությամբ գումարներ է հափշտակել:

Հաջողվել է հայտնաբերել տուժողներից մեկին. վերջինս հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, Նարեկ Ա.-ն, համակարգիչ վաճառելու պատրվակով, իրենից խաբեությամբ վերցրել է 60.000 դրամ և տիրացել գումարին:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նարեկ Ա.-ի գործողություններից տուժած մյուս քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: