Երեք կուսակցությունների ղեկավարների հանդիպման ընթացքին և քննարկվող հարցերին Նաիրա Զոհրաբյանը տեղյակ չէր և եթե լիներ էլ չէր պատասխանի: «Եթե հանդիպումը հրապարակային լիներ, ապա երեք լիդերների հանդիպմանը կհրավիրեինք նաև լրատվամիջոցներին»,- մեկնաբանեց Նաիրա Զոհրաբյանը YerevanNews.am-ի հետ զրույցի ժամանակ:
Հայաստանին սպառնացող գնաճը, տնտեսական կրիզիսը փաստորեն «Հրաշալի եռյակի» կարևոր հարցերի մեջ չէր մտնում. «Մենք հիմա էնպիսի լուրջ, լարված Հայաստանյան օրակարգ ունենք, որ այս պահին Եռյակը չի քննարկել արտաքին քաղաքական խդիրներ: Մենք համախմբվել ենք մեր հայաստանայն լրջագույն օրակարգի շուրջ, որի շուրջ մենք ունենք կոնցենսուս»:
Ազգային նկարագրին բնորոշ՝ կնքում ենք ԵՏՄ անդամակցության պայմանագիրը և նոր ծանոթանում պայմաններին: Զոհրաբյանը մանրամասնեց. «Երբ որ նշված պայմանագիրը կգա խորհրդարան, էդ ժամանակ էլ յուրաքանչյուր քաղաքական ուժ «ծանթոանալով» պայմանագրին իր կարծիքը կհայտնի»:
Իշխանափոխության մասին ոչ մի խոսք: Կարծեք թե հենց նույն Նաիրա Զոհրաբյանը չէր, որ մարզերում հանրահավաքների ժամանակ գոռում-գոչում՝ իշխանափոխություն էր պահանջում: Փաստորեն նախկին հանրահավաքից այս մեկը տարբերվելու է միայն նրանով, որ Գագիկ Ծառուկյանը վերջապես ելույթ է ունենալու: