Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ս. Թ.-ի ինքնասպանության փորձը, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը:

***

Այս պահին արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կիևյան կամրջի վրա: Սամվել անունով մի երիտասարդ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ այս պահին Մաշտոցի ոստիկանները, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցները, շտապ օգնության բժիշկներն ու քաղաքացիները համոզում են երիտասարդին, որ նա այդ քայլին չդիմի:

Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ նրա բարեկամներին Էրեբունի ոստիկանության քննիչները մեղադրում են գումար գողանալու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ նշված վայր է ժամանել Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ով նույնպես բանակցում է քաղաքացու հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին: Նրա հետ բանակցում է նաև իր փաստաբանը: