Կառավարությունը մանրակրկիտ հիմնավորումներով դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Հիշեցնենք նաև, որ վերջին շրջանում այս օրենքի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել: Բողոքի ակցիաներ էին կազմակերպվում և կառավարության, և ԱԺ շենքի դիմաց: Ուշագրավ է, որ բողոքները հենց ՓՄՁ ներկայացուցիչներն էին: Փաստորեն մեր կառավարությունը որոշեց չլսել և արհամարհել հազարավոր մարդկանց բողոքի ձայնը: