«Ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ներկա էր «Գագիկ Ծառուկյանի» գավաթի առաջնությանը, որին մասնակցելու են կոնտակտային ոճի ֆեդերացիաները:
Մինչ միջոցառման մեկնարկը ԲՀԿ առաջնորդին հարց ուղղվեց այսօրվա հանրահավաքի վերաբերյալ՝ արդյոք կհնչե՞ն իշխանափոխության, արտահերթ ընտրության պահանջներ: Ծառուկյանը խուսափեց պատասխանից. «Վաղվա հանրահավաքին կգաք բոլորդ էլ, ընդեղ կլինեք և կլսեք՝ ինչ եմ ասում. ոչ մի հարցի ես այսօր չեմ պա-տաս-խա-նե-լու», - ասաց նա և շտապ հեռացավ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: