Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում արևմտյան Սիբիրից դեպի մեր հանրապետություն է տեղաշարժվելու արկտիկական սառը հոսանք, որի հետևանքով սպասվում են եղանակակլիմայական պայմանների կտրուկ փոփոխություններ են լինելու հատկապես Լոռիու, Տավուշի և Սյունիքի մարզերում:
Yerevannews-ի այն հարցին, թե արդյոք ջերմաստիճանի կտրուկ անկման և սպասվող ձյան տեսքով տեղումների պատճառով մարզերում չեն լինի ցրտահարություններ, ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ, կենտրոնի պետի տեղակալ, գիտությունների դոկտոր Գագիկ Սուրենյանը նշեց, որ թվարկված մարզերում ցրտահարվելու վտանգ չկա, քանի որ բերքը գրեթե հավաքված է և ցրտահարությունների վտանգ չկա:
Այդուամենայնիվ, անդրադառնալով այն փաստին, որ Արարատյան դաշտավայրում բերքահավաքը դեռևս ամբողջովին չի ավարտվել, մասնագետը նշեց, որ այդ հատվածում հատկապես, պետք չէ լուրջ վտանգներ սպասել, քանի որ Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը այնքան չի նվազի, որ բերքի ցրտահարմանը հանգեցնի:
Անդրադառնալով առաջիկա ամսվա եղանակին, մասնագետը նշեց, որ նոյեմբերը կլինի նորմայի սահմնաներում:
«Սպասում ենք այնպիսի նոյեմբեր, որը համահունչ է մեր կլիմայական պայմաններին»,- նշեց նա՝ հավելով, որ նոյեմբերին ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն միայն առաջին տասնօրյակում: Ամսվա 2-րդ տասնօրյակում Արարատայան դաշտավայրում գիշերը սպասվում է 2-7 աստիճան ցուրտ: Իսկ բոլորիս հետաքրքրող առաջիկա ձմեռվա մասին օդերևութաբանները դեռևս տեղեկություններ չունեն: