Հոկտեմբերի 6-ից 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացված վերահսկողության արդյունքում մայրաքաղաքում ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ հայտնաբերվել և արձանագրվել է 18 դեպք: 12 հասցեներում կատարվել են քանդման աշխատանքներ:
Այս աշխատանքներն իրականացնում են քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով: Հաշվետու ժամանակահատվածում 5 արձանագրություն է կազմվել շինարարական հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերի վերաբերյալ: