Այսօր Ազատության հրապարակում 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին են այցելել «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը: Վերջիններս «Ժառանգություն» կուսակցության ղեկավարին փոխանցեցին Արթուր Բաղդասարյանի բարևները:
Մհեր Շահգելդյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դադարացնել հացադուլը:
«Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումներն ու սեփական մոտեցումներն արտահայտելու իրավունք և սեփական պայքարի ձևերը: Մենք հորդորեցինք պարոն Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը, և նա ներկայացրեց այդ մասին իր տեսակետները»,-իր խոսքում ասաց Մհեր Շահգելդյանը: