«Այս տարի, ըստ պետական կառույցների հայտարարության, 30 տոկոսով բարձրացել է արտահանումը»,- նշեց Ա. Աթոյանը, անդրադառնալով Yerevannews-ի այն հարցին, թե այժմ Հայստանում ինչ աստիճանի վրա է գտնվում ձկնարտադրությունը: Կազմակերպության նախագահի խոսքով այս տոլկոսային աճը միայն պետական կառույցների ուսումնասիրության արդյունքն է, իրենք դեռևս այդ հարցի շուրջ չեն արել համապատասխան հետազոտություններ հայտարարության 30 տոկոսով բարձրացել է արտահանումը:
Ա. Աթոյանի խոսքով իրենց ուսումնասիրությունները և լիազորված մարմինների թվերը միշտ տարբերվել են միմյանցից: Հայաստանյան ձկնարտադրության ծավալները աճել են 1300-ով, որը կազմել է 12-ից 13 հազար տոննա: Պարոն Աթոյանը ցավով է նշում, որ թառափազգի ձկնատեսակի մեծ կուտակումներ ունենք Հայաստանում, սակայն չունենք իշխանազգի արտադրային ձկնամթերք:
Արթուր Աթոյանը ձկնարտահանման խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ ԵՏՄ անդամակցությունը որոշակի նախապատվություն կտա մեզ որպես տնտեսական գործընկեր, բայց պետք մի փոքր իրատեսական լինենք: Ընգծելով ԵՏՄ գործընկերներից մեկի, Բելոռուսի այն դեպքը, որի համաձայն որի տարվա սկզբին դադարեցվեց այդ երկրից կաթնամթերքի արտահանումը դեպի ռուսական շուկա, Ա. Աթոյանը նշեց, որ զուգահեռ այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որ մեր երկիրը քաղաքական նկատառումներով չարժանանա այն բախտին, ինչին Բելոռուսը: Մենք խարխուլ ու փոքրիկ տնտեսություն ունենք, և պետք է կարողանանք նման դեպքերում պաշտպանել մեր տնտեսվարողին: