Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը վերընտրվել է նախագահի պաշտոնում: Երկրորդ փուլի ընթացքում նրա օգտին են քվեարկել ընտրազանգվածի ավելի քան 51 տոկոսը: Համաձայն պաշտոնական տվյալների Ռուսեֆի մրցակից Էսիո Նեվեսը ստացել է ընտրողների ավելի քան 48 տոկոս ձայն: 

Մի քանի տասնամյակների ընթացքում սա ամենաչնչին տարբերությունն էր հակառակորդների միջև: Երկու թեկնածուներն էլ ագրեսիվ նախընտրական արշավի ընթացքում խոստացել են վերականգնել Բրազիլիայի տնտեսությունը և այն դարձնել ավելի մրցունակ: 

Քվեաթերթիկիների 98 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Նեվեսը շանսեր չունի հասնել իր մրցակցուհուն: Դիլմա Ռուսեֆը առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել էր 2010թ.-ին: Ակնհայտ է, որ Բրազիլիայի բնակչության աղքատ շերտերը շարունակում են աջակցել Ռուսեֆին: