60 տարի առաջ Ֆլորենցիայում ընթացող ֆուտբոլային հանդիպումը ընդհատվեց ամենաթեժ պահին: Հանդիսատեսն ու ֆուտբոլիստները ապշած նայում էին դեպի երկինք, որտեղ սավառնում էին չբացահայտված թռչող օբյեկտներ: Բոլորի մտքում մեկ բան էր՝ սկսվել է այլմոլորակայինների ներխուժում: Իսկ եթե ոչ՝ ապա ի՞նչ էր դա:

Խաղադաշտում ներկա ֆուտբոլիստներից էր Արդիկո Մանյինին՝ տեղի լեգենդներից: Նա պատմում է. 

«Ես հիշում եմ ամենինչ Ա-Ֆ: Մարզադաշտի վրայով դանդաղ անցնում էր մի բան, որը ավելի շատ նմանվում էր ձվի: Բոլորը նայում էին վեր: Բացի այդ, երկնքում երևում էր ինչ-որ արծաթագույն փայլ: Մենք ուղղակի ապշած էինք, քանի որ երբեք նման բան չէինք տեսել: Բոլորը ուղղակի շոկի մեջ էին»:

 

«La Nazione» թերթի վերնագիրը փաստում է. «Տոսկանայի երկնքից ընկել են ապակյա թելեր, այն բանից հետո, երբ երկնքով անցան թռչող ափսեներ»: