Այսօր առավոտյան Ստեփանակերտում սկսվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների դատավարությունը:
Դատը կկայանա Ստեփանակերտի առաջին ատյանի դատարանում՝ Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ: Ամբաստանյալների շահերը կպաշտպանի Փաստաբան Արկադի Իսրայելյանը:
Նշենք, որ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը մեղադրվում են առանց թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանը կազմակերպված խմբով հատելու, ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելու, ազգային ատելության շարժառիթով մարդ առևանգելու և անչափահասի սպանության համար:
Ավելի վաղ ԼՂՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված էր. «Թիվ 341001/14 քրեական գործը ըստ մեղարանքի Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 1-ին մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 14-րդ կետերով, 183-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 344-րդ հոդվածի 1-ին մասով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի` նախատեսված ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 350-րդ հոդվածի 2-րդ մասով, 316-րդ հոդվածով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ըստ էության քննելու համար»: