Ուորլիքը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը այսօր՝ հոկտեմբերի 27-ին, կայանալու է Փարիզում դրական կերպքով կանդրադառնա Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա: Այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Ուորլիքը գրել է, որ ինքը նույնպես Փարիզում է և պատրաստվում է մասնակցել հանդիպմանը:
«Արդեն Փարիզում եմ: Նախագահ Օլանդը հանդիպում կունենա նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Հուսով եմ, որ նրանք մեզ կմոտեցնեն խաղաղությանը»,- գրել է նա:
Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: