«Կառավարության կողմից նախաձեռնված այս քայլը փուլերից մեկն է սահմանամերձ տարածքների հրակային արտոնությունների տրամադրման գործընթացը դրա իրականացման միջոցառումների հարթակներից մեկն է: Բացի այդ սահամանամերձ գյուղերում հողի համար համարյա թե գույքահարկ չկա: Ինչպես նաև կառավարությունում որոշում կա 2003թ-ից գնդակոծվող տարածքներում ջրի հարկի և հողի հարկի փոխհատուցման համար»,- հոկտեմբերի 27-ին լրագրողների զրույցի ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Իրականացվող հարկազատման համար պատգամավորը մանրամասնեց. «Սա կառավարության իրականացրած այն միջոցառումներից մեկն է, և վստահ եմ որ այդ քայլերը դեռ կշարունակվեն, որովհետև համալիր ծրագիր է, որով մենք տրամադրում ենք ամբողջային հարկայաին ազատումներ, բացառությամբ ենթակցիզային ապրանքների: Ինչու բացառությամբ, որովհետև կարող է տեղի ունենալ հարկերից փախուստների մեխանիզմներ: Հստակ տնտեսական ակտիվությունը այնտեղ պետք է բարձրանա, որովհետև սահմանամերձ գյուղերը ունեն հարկային արտոնություններ:
Սահմանամերձ գյուղերի դժվարություններից, և կառավարության առաջարկած տարբերակներից խոսեց Վարդան Այվազյանը. «Սահամանամերձ տարածքում դու աշխատում ես, քեզ համար հարկ չկա: Պարզապես արի այստեղ աշխատի, որովհետև այստեղ ռիսկ կա: Մարդիկ ուղղակի մի քիչ սահմանի բերան են: Ուղղակի մի քիչ կրակոցներ կան: Մարդիկ չեն ցանկանում այնտեղ ապրեն: Եվ որ մարդիկ այստեղ ցանկանան ապրել՝ արի այստեղ և աշխատիր առանց հարկերի: Եթե ես ունենայի բիզնես, ես կդնեի այնտեղ, որովհետև այնտեղ հարկի ազատում կա»: