«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քննարկելու նպատակով ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կազմակերպել է խորհրդարանական լսումներ:
Քննարկման մասնակիցներից Կարինե Սարգսյանը մի քանի հարց ուղղեց հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Սմբատ Սաիյանին: Առաջինը վերաբերում էր այն հարցին, թե արդյոք հավասարության նշան չի դրվում մայրության նախածննդյան ու հետծննդյան նպատակային արձակուրդի ու ժամանակավոր անաշխատունակության հետ, ընդգծելով, որ Սահմանադրությամբ կնոջը տրամադրվում է վճարովի արձակուրդ։
Կ. Սարգսյանը հարցադրում կատարեց այն մասին, որ՝ մենք խոսում ենք գործազուրկների ու աշխատող, բայց չգրանցված մայրերի մասին, ինչպե՞ս է իրականացվելու այդ վերահսկողությունը:
Սմբատ Սաիյանը նպաստների վերաբերյալ պատասխանեց, ասաց, որ ինչ վերաբերում է նպաստ, թե արձակուրդ, այստեղ որևէ խնդիր չկա, Սահմանադրությունը սահմանում է վճարովի արձակուրդի իրավունք կնոջ համար, իսկ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է դրա իրավունքը, որի համար տրվում է նպաստ: Եթե ելնենք վճարովի արձակուրդի տրամաբանությունից, ապա պետությունն այստեղ պիտի ընդհանրապես գործ չունենա այստեղ, վճարովի արձակուրդը վճարում է գործատուն,– ասաց նա:
Անդրադառնալով հակասություններին, ասաց, որ խնդիրը պիտի առկա լինի նաև եվրոպական մնացած երկրներում, և եթե Ավստրիա, Բելգիա, այդ երկրներն այն երկրներն են, որտեղ հարյուր տոկոս փախհատուցելու խնդիրը չի առաջանում, Հայաստանի համար էլ խնդիր չի առաջանա: