Լենինգրադի շրջանում դատարանը հարկադիր բուժման է դատապարտել մի աղջկա, որը սպանել և փորձել է ուտել իր ընկերուհուն: Հոգեբանական փորձաքննության արդյունքում պարզ է դարձել, որ աղջիկը տառապում է պարանոիդ շիզոֆրենիայով, որը վտանգավոր է թե՛ իր, թե՛ շրջապատի համար: Դեպքը տեղի է ունեցել 2011 թվականին, սակայն դատավարությունը նոր է ավարտվել: Գրում է Вести-ն:
Հետաքննիչները տեղեկացնում են, որ 2011 թվականի հուլիսի 9ին ժամանել են Ուլյանովկա գյուղ, որտեղ Իվան Կուպալի տոնին վիրված նկարահանումներ պետք է անցկացնեին: Աղջիկները եկել էին Պետերբուրգի լուսանկարչական հասարակության այլ անդամների հետ:
Հուլիսի 10ի գիշերը նրանք հանգստանում էին Մեծ առվի աջին, իսկ առավոտյան բոլորը գնացել էին, բացի երկու աղջիկներից: Լինելով ջրի մեջ՝ աղջիկներից մեկը բռնել է ընկերուհու մազերից և խեղդել նրան՝ միևնույն ժամանակ դանակով հարվածներ հասցնելով վզի շրջանում:
Դրանից հետո նա աղջկա մարմինը հանել է ջրից, կտրել մի հատված և կերել:
Այս կապակցությամբ քրեական գործ է հարուցվել: Դատավորը աղջկան մեղավոր է ճանաչել, սակայն ազատել է քրեական պատասխանատվությունից: Դրա փոխարեն մարդակեր աղջկան դատապարտել են հոգեբանական հիվանդանոցում հարկադիր բուժման: