Կոտայքի մարզում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործն հասել է արդեն հատուկ քննչական ծառայություն: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Ներկա պահին մենք վկաներին, որոնք մասնակցել են գործողություններին, բոլորին հարցաքննել ենք, մի հոգու բացառությամբ: Պետք է այս պահին միջնորդենք, որպեսզի վերականգնենք ճիշտ օբյեկտիվ պատկերը: Մենք ունենք ապացույցներ, որ դեպքի վայրը լիարժեք չի գծվել, որի արդյունքում էլ վթարի տեղը փոխվել է բանուկ մասից դեպի կողմնակի մաս»,- մանրամասնեց պաշտպանը:
YerevanNews.am-ի այն հարցին, թե ենթերակայի չլինելու փաստը ինչին կհանգեցնի Վարդան Պետրոսյանի պաշտպանը մանրամասնեց. «Եթե ընթերական չկա և հայտնի չի նրա ինքնությունը, ապա չես կարող բացառել, որ նա հանդիսանում է ոստիկանության աշխատող, որը իրավունք չուներ մասնակցելու: Այնպես որ գործը հասել է արդեն հատուկ քննչական ծառայություն: Ընթերականի տվյալներից փոփոխված է եղել որոշակի թվեր, և չի բռնել բութագիրը բովանդակության հետ»: