Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խոսքերով` Ռուսաստանը չի դադարի աջակցել Սիրիային, քանի որ իրականում ոչ թե սատարում է Սիրիային, այլ հենց իրեն: Գրում է Al-Akhbar հրատարակությունը:

Վերջերս ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը CNN հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել էր, որ Ասադի օրերը` որպես երկրի նախագահ, հաշված են:

Բաշար Ասադը հավաստում է, որ կառավարական զորքերի գործողությունները բավական արդյունավետ են դարձել, իսկ «տերորիստները» մի քանի պարտություն են կրել:

Al-Akhbar հրատարակությունը նշում է, որ Ասադը արաբական լրագրողներ է ընդունել, որոնց անունը չի հրապարակվել: Հանդիպման ժամանակ Բաշար Ասադը հայտնել է, որ կառավարական զորքերը մի քանի հարվածներ են հասցրել ընդդիմադիր ուժերին, և շուտով դրանց արդյունքը ակնհայտ կլինի:

Սիրիայի նախագահի կարծիքով` ԱՄՆ-ն այժմ չի կարող միջամտել սիրիական կոնֆլիկտին: Սակայն ԱՄՆ նախագահը հայտնել է, որ նրանք Սիրիայի հարցում քննարկում են ավելի ակտիվ միջնորդությունների հնարավորությունները: