Աշխարհահռչակ երաժիշտները ապրում են ավելի քիչ, քան մյուս մարդիկ: Այս մասին հայտնել են ավստրալացի գիտնականները: BBC-ին հայտնում է, որ նրանք ուսումնասիրել են ավելի քան 13.000 ամերիկացի երաժիշտների կյանքը, ովքեր մահացել են վերջին 60 տարիների ընթացքում:

 Սովորական ամերիկացու ապրելու միջին տարիքից, երաժիշտների կյանքը 25 տարով կրճատված է եղել:

Ինքնասպանությունների քանակը երաժիշտների շրջանում ևս ավելի շատ է գրանցվել, քան սովորական մարդկանց մոտ: