Ամերիկյան հայտնի Business Insider ամսագիրը դասակարգել է Մերձավոր Արևելքի պետությունների բանակները. մի տարածաշրջանի, որն ավելի ու ավելի է ընկղմվում նորանոր պատերազմների, հակամարտությունների, տարաբնույթ, երբեմն անլուծելի հակամարտությունների հորձանուտը:
Սիրիայում և Իրաքում շարունակվող ներքին զինված հակամարտությունների, Եմենում ընթացող զինված ընդհարումների, Սինայում իրականացվող հակաահաբեկչական գործողությունների, Լիբանանում, մասամբ նաև Հորդանանում առկա ներքին անկայուն իրավիճակի, վերջերս բռնկված իսրայելապաղեստինյան հակամարտության հերթական զինված առճակատման ֆոնին, կարծես, վերոնշյալ ուսումնասիրությունը բավականաչափ արդիական է դառնում:
Բանակների դասակարգումն իրականացվել է հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ սպառազինության քանակի և որակի հարաբերակցությունը, զինված դիմակայություններին մասնակցության փորձը, մարդկային ռեսուրսը և այլն:
Ըստ այդմ՝ Մերձավոր Արևելքի ամենաազդեցիկ բանակների առաջատար հնգյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Իսրայել (ռազմական բյուջեն՝ 15 մլրդ դոլար, զինծառայողների թիվը՝ 176,5 հազար մարդ)
2. Թուրքիա (ռազմական բյուջեն՝ 18,1 մլրդ դոլար, զինծառայողների թիվը՝ 410, 5 հազար մարդ)
3. Սաուդյան Արաբիա (ռազմական բյուջեն՝ 56,7 մլրդ դոլար, զինծառայողների թիվը՝ 233,5 հազար մարդ)
4. Արաբական Միացյալ Էմիրություններ (ռազմական բյուջեն՝ 14,4 մլրդ դոլար, զինծառայողների թիվը՝ 65 հազար մարդ)
5. Իրան (ռազմական բյուջեն՝ 6,3 մլրդ դոլար, զինծառայողների թիվը՝ 545 հազար մարդ)
Մերձավորարևելյան տարածաշրջանում հաջորդ 5 ամենաազդեցիկ բանակներն են՝ Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Օմանի և Քուվեյթի զինված ուժերը:
Արմեն Պետրոսյան Facebook