Ռուսական էստրադայի պրիմադոնա Ալլա Պուգաչովան իր երիտասարդ ամուսնուն գիշերային ակումբ է նվիրել: Գրում է Утро-ն:

Գիշերային ակումբը գտնվում է Գրյազ գյուղի այն դղյակի նկուղում, որտեղ բնակվում է ամուսնական զույգը: Պուգաչովան իր անակնկալը հայտնել է ավանդական տոնի ժամանակ, երբ իր բոլոր ընկերների հետ նշում է գարնան գալը: Այս տարի տոնը Պուգաչովայի և Գալկինը դղյակում էր: Տոնին հրավիրված էին ռուսական շոու բիզնեսից շատ աստղեր, այդ թվում նաև Ֆիլիպ Կիրկորովը:

Նշենք, որ արդեն 45 տարի է Պուգաչովան տոնում է գարնան գալը: Սովորաբար նա դուրս է գալիս և բոլորին դեղին կակաչներ նվիրում: