«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի ավագանու այսօր կայանալիք նիստում կքննարկվի Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հարցը:

Մրցութային հանձնաժողովը հաղթող է ճանաչել քանդակագործ Գագիկ Ստեփանյանի և ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանի հեղինակած գործը:

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ներկայումս պատրաստ է միայն արձանի գիպսե մակետը՝ իրական չափից 3 անգամ փոքր: Նժդեհի արձանն ունենալու է 5 մետր 70 սանտիմետր բարձրություն:

Արձանի տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015թ.-ի աշնանը:

Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման հարցը թեժացավ բոլորովին անսապասելի համատեքստում: Երբ Երևանի քաղաքային իշխանությունները պատրաստվում էին տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը, տրամաբանական շեշտադրում հնչեց, որ փաստորեն՝ նժդեհական իշխանությունը ուզում է Երևանում տեղադրել Նժդեհին գնդակահարածների ներկայացուցչի արձանը, մինչդեռ հենց իր՝ Նժդեհի արձանը Երևանում չկա»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: