«Հրապարակը» գրում է.

«Էկոնոմիկայի նախարարության վիճակը բարդ է: Նախարար Կարեն Ճշմարիտյանի ու տեղակալներից մեկի` Տիգրան Հարությունյանի փոխհարաբերությունները լարվել են այն աստիճան, որ Ճշմարիտյանն ասել է` դիմում գրի-գնա:
Հարությունյանն էլ դիմումը գրել է դեռևս սեպտեմբերի 3-ին, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի ստորագրում:

Տիգրան Հարությունյանին ազատելու պատճառների մասին էլ տարբեր լուրեր են շրջանառվում, մի մասը` թե նրա աշխատանքից դժգոհ են եղել, որոշներն էլ` թե հիմնական խնդիրը նրա` Տիգրան Սարգսյանի կադրերից լինելն է։ Ոմանք էլ ավելի հավանական են համարում, որ Ճշմարիտյանն ամեն գնով փորձում է լուծել Խոսրով Հարությունյանի որդուն՝ Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանին պաշտոնի նշանակելու հարցը, ում Ճշմարիտյանը վաղուց է մտադրվել նախարարություն տեղափոխել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: